Իսլամական պետություն: Ակունքներից մինչև խալիֆության հռչակում
Սույն մենագրությունում փորձ է արվում ուսումնասիրել 2014 թ. հունիսի 29-ին իրեն խալիֆայություն հռչակած «Իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կառույցի ձևավորման ակունքները, իսլամական ծայրահեղ արմատական տիրույթում տեսական և գործնական ակտիվությունն ու ջիհադական պայքարում ունեցած դերակատարությունը: Այդ համատեքստում հեղինակը դիտարկում է նաև արդի մերձավորարևելյան տարածաշրջանային և արտատարածաշրջանային գործընթացներում «Իսլամական պետության» ներգրավվածության խնդիրը:
Գիրքը նախատեսված է արաբագետների, միջազգայնագետների, քաղաքագետների և ընթերցող լայն շրջանակների համար: