Գրականագիտության ներածություն: Բանարվեստի հիմունքներ
Այս ձեռնարկը «Գրականագիտության ներածություն» դասագրքի վերահրատարակությունն է. նրա հիմքում ընկած է նաև հեղինակի «Գրականության տեսություն» դասագիրքը, որը 1961-1980 թթ. ընթացքում ունեցել է հինգ հրատարակություն:
Դասագրքում շարադրված են տեսական գրականագիտության հիմնական ըմբռնումները, որոնց ընտրությունն ու համակարգումը կատարվել է «Գրականագիտության ներածություն» առարկայի ուսումնական ծրագրի սահմաններում: Նախատեսված է բուհերի բանասիրական ու հումանիտար ֆակուլտետների, ինչպես նաև գրականության ուսուցիչների և գրականագիտության հարցերով հետաքրքրվող լայն շրջանների համար: