Գրաբարի դարձվածաբանություն

Աննա Աբաջյան, Նարինե Դիլբարյան, Անահիտ Յուզբաշյան, Քրիստինե Հարությունյան
Մենագրության մեջ քննված են հայերենի պատմական դարձվածաբանու- թյան հիմնահարցերը, սահմանված է դարձվածքի տարաժամանակյա ըմբռնու- մը, բացահայտված է հին հայերենի դարձվածային հարստությունը թե՛ ինքնու- րույն, թե՛ թարգմանական բազմաժանր գրականության մեջ: Կատարված է գրա- բարյան դարձվածքների ինչպես իմաստակառուցվածքային, այնպես էլ ոճա- կան քննություն, որը հիմնավոր նյութ է տալիս նաև պատմական ոճագիտության համար: Գրաբարի դարձվածքների բազմակողմանի քննությունը գրաբարով մատենագրության տարբեր ժանրերի երկերում հիմք է տալիս գնահատելու դրանք իբրև խոսքի կառուցման կարևոր բաղադրիչներ, ինչպես նաև ներկայաց- նելու գրաբարի և արդի հայերենի դարձվածքների ժառանգորդական կապը, ընդհանրություններն ու տարբերությունները: Գրաբարի դարձվածաբանությու- նը առայսօր նման համակողմանի քննության չի ենթարկվել, իսկ աշխատան- քում քննված ավելի քան 3000 դարձվածքներից շուրջ 400-ը նշված չեն գրաբարի բառարաններում և ներկայացվում են առաջին անգամ: Մենագրությունը նախատեսված է լեզվաբանների, գրականագետների, թարգմանիչների, ինչպես նաև դարձվածաբանությամբ հետաքրքրվող մասնա- գետների լայն շրջանակի համար: