Գրաբարի դարձվածաբանություն
Մենագրության մեջ քննված են հայերենի պատմական դարձվածաբանու-
թյան հիմնահարցերը, սահմանված է դարձվածքի տարաժամանակյա ըմբռնու-
մը, բացահայտված է հին հայերենի դարձվածային հարստությունը թե՛ ինքնու-
րույն, թե՛ թարգմանական բազմաժանր գրականության մեջ: Կատարված է գրա-
բարյան դարձվածքների ինչպես իմաստակառուցվածքային, այնպես էլ ոճա-
կան քննություն, որը հիմնավոր նյութ է տալիս նաև պատմական ոճագիտության
համար: Գրաբարի դարձվածքների բազմակողմանի քննությունը գրաբարով
մատենագրության տարբեր ժանրերի երկերում հիմք է տալիս գնահատելու
դրանք իբրև խոսքի կառուցման կարևոր բաղադրիչներ, ինչպես նաև ներկայաց-
նելու գրաբարի և արդի հայերենի դարձվածքների ժառանգորդական կապը,
ընդհանրություններն ու տարբերությունները: Գրաբարի դարձվածաբանությու-
նը առայսօր նման համակողմանի քննության չի ենթարկվել, իսկ աշխատան-
քում քննված ավելի քան 3000 դարձվածքներից շուրջ 400-ը նշված չեն գրաբարի
բառարաններում և ներկայացվում են առաջին անգամ:
Մենագրությունը նախատեսված է լեզվաբանների, գրականագետների,
թարգմանիչների, ինչպես նաև դարձվածաբանությամբ հետաքրքրվող մասնա-
գետների լայն շրջանակի համար: