Գնագոյացումը շուկայական տնտեսության պայմաններում
Ձեռնարկում լուսաբանված են շուկայական տնտեսության խնդիրներին ու նրա հիմնական տարրերից մեկի` գնագոյացման կազմակերպմանը, մեթոդաբանությանը, կատարյալ և ոչ կատարյալ մրցակցային շուկաներում գների ձևավորման հիմնական սկզբունքները:
Գրքում համակողմանիորեն քննարկվում են գնային քաղաքականության, շուկայի տարբեր ձևաչափերի և ծառայությունների ոլորտին բնորոշ գնագոյացման ձևավորման հիմնահարցերը:
Ձեռնարկը նախատեսված է տնտեսագիտական մասնագիտությունների ուսանողների, ինչպես նաև ասպիրանտների, ձեռնարկատիրությամբ զբաղվողների, տնտեսագետների և տարբեր ոլորտներում պրակտիկ աշխատողների համար: