Գենետիկական ճարտարագիտության գործնական աշխատանքներ
Տվյալ մեթոդա-ուսուցողական ձեռնարկում ներկայացված են գենետիկական ճարտարագիտություն առարկայի տեսական ծրագրին համապատասխանեցված փորձարարական խնդիրներ, որոնք կխթանեն ուսանողների կողմից աշխատանքների ինքնուրույն կատարման գործնական հմտությունների զարգամցումը: ԵՊՀ-ի Կենսաբանության ֆակուլտետի Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի մոլեկուլային գենետիկայի լաբորատորիան ապահովված է առաջադրված փորձերի համար անհրաժեշտ բոլոր սարքերով և ռեակտիվներով: Ներկայացված փորձարարական աշխատանքները կարող են իրականացվել նաև այլ բուհերի համապատասխան ամբիոններում:
Հայերեն լեզվով նման ձեռնարկների բացակայությունը թելադրեց տվյալ աշխատանքի նախաձեռնումը: