ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ > ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ > Հայաստանի Հանրապետության միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը 1918 – 1920 թթ. (գիրք առաջին)

Հայաստանի Հանրապետության միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը 1918 – 1920 թթ. (գիրք առաջին)

Գեղամ Պետրոսյան
Գրքում համակողմանի քննության են առնվում Տրապիզոնի, Բաթումի թուրքանդրկովկասյան, մասնավորապես հայ-թուրքական դիվանագիտական առաջին և երկրորդ բանակցային գործընթացները Առաջին աշխարհամարտի տարիներին տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների, սուր հակասությունների, ռազմաքաղաքական և տնտեսական շահերի բախման բարդագույն պայմանների համատեքստում: Անկողմնակալ հայացքով հանգամանորեն վերլուծվում և ամբողջացվում են աշխարհաքաղաքական բարդ պայմաններում վերականգնված Հայոց անկախ պետականության արտաքին քաղաքականության և դիվանագիտության առանցքային մի շարք հիմնախնդիրներ Հայաստանի Հանրապետության գոյության առաջին շրջանում (1918 թ. հունիս-նոյեմբեր): Աշխատությունը նախատեսված է միջազգայնագետների, դիվանագետների, պատմաբանների, քաղաքագետների և ընթերցող լայն շրջանների համար: Կարող է օգտակար լինել բուհերի միջազգային հարաբերությունների և պատմության ֆակուլտետների բակալավրի ուսանողների և մագիստրանտների համար: