Հայաստանի Հանրապետության միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը 1918 – 1920 թթ. (գիրք առաջին)
Գրքում համակողմանի քննության են առնվում Տրապիզոնի, Բաթումի թուրքանդրկովկասյան, մասնավորապես հայ-թուրքական դիվանագիտական առաջին և երկրորդ բանակցային գործընթացները Առաջին աշխարհամարտի տարիներին տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների, սուր հակասությունների, ռազմաքաղաքական և տնտեսական շահերի բախման բարդագույն պայմանների համատեքստում:
Անկողմնակալ հայացքով հանգամանորեն վերլուծվում և ամբողջացվում են աշխարհաքաղաքական բարդ պայմաններում վերականգնված Հայոց անկախ պետականության արտաքին քաղաքականության և դիվանագիտության առանցքային մի շարք
հիմնախնդիրներ Հայաստանի Հանրապետության գոյության առաջին շրջանում (1918 թ. հունիս-նոյեմբեր):
Աշխատությունը նախատեսված է միջազգայնագետների, դիվանագետների, պատմաբանների, քաղաքագետների և ընթերցող լայն շրջանների համար: Կարող է օգտակար լինել բուհերի միջազգային հարաբերությունների և պատմության ֆակուլտետների բակալավրի ուսանողների և մագիստրանտների համար: