ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. Երկեր հատոր երկրորդ

Ավետիսյան Հ., Ղազախեցյան Վ. և այլք (խմբ.)
Գ. Նժդեհի «Երկեր»-ի երկրորդ հատորում ամփոփված են Լեռնահայաստանի գոյամարտի մասին պատմող նրա հուշերը, հոդվածները, խորհրդային բանտերում գրած նամակները և ազգային կուսակցական կյանքին առնչվող նյութերը, որոնք ներկայացնում են հայրենիքի ճակատագրով ապրող Նժդեհ հայրենասերին և զորավարին: Հատորում մեկտեղված երկերն ունեն կարևոր արդիական և դաստիարակչական նշանակություն: Սույն հրատարակությունը հայ իրականության մեջ Գ. Նժդեհի երկերի մինչ այժմ եղած առավել ամբողջական ժողովածուն է: