Կոնդենսացված միջավայրերի հետ իոնացնող ճառագայթման փոխազդեցության ֆիզիկական հիմունքները
Ձեռնարկի նպատակն է ուսանողներին ծանոթացնել պինդ մարմնի և իոնացնող ճառագայթման փոխազդեցության ֆիզիկայի բնագավառի հիմնական հասկացություններին և կոնդենսացված վիճակի ֆիզիկայի հիմնական գաղափարներին, հայեցակարգերին և մեթոդներին; ձևավորել պատկերացում այն մասին, թե ինչպես են ֆիզիկայի տարբեր բաժինները (վիճակագրական ֆիզիկա, էլեկտրադինամիկա, քվանտային մեխանիկա, միջուկային ֆիզիկա և այլն) համատեղ օգտագործվում պինդ մարմնի ֆիզիկական հատկությունները նկարագրելիս, ինչպես նաև ցուցադրել պինդ մարմնի կառուցվածքի, նրա կազմավորման և ֆիզիկական հատկությունների միջև առկա կապերը:
Ձեռնարկը կարող է օգտակար լինել նաև ապագա ֆիզիկոսների և այլ բնագավառների մասնագետների համար: