Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ
Դասագրքում լուսաբանվում են ֆինանսների, դրամաշրջանառության և վարկի բովանդակությունը, խնդիրները, մեթոդաբանությունն ու մեթոդները, ֆինանսների էությունը, մակրո և միկրոմակարդակով ձևավորվող դրամական ֆոնդերը, ֆինանսական համակարգը, նրա օղակների գործառույթները, դրամական հոսքերի բաշխման գործընթացի ձևերն ու խնդիրները: Հատուկ ուշադրություն է դարձվում պետական ֆինանսների կազմակերպման, տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական գործունեության լուսաբանման, վարկի ու վարկային հարաբերությունների դրսևորման ու կարգավորման, ինչպես նաև դրամաշրջանառության կազմակերպման ու կարգավորման և հաշվարկավճարային փոխհարաբերությունների պարզաբանման վրա:
Դասագիրքը ուղղված է ոչ միայն տնտեսագիտական բուհերի ուսանողներին, այլև տնտեսության կազմակերպման և կառավարման բնագավառի մասնագետներին: