Ֆինանսական վարձակալություն
Ներկայացված են տնտեսավարման մակրո և միկրո մակարդակներում ֆինանսական վարձակալության (լիզինգի) կառավարման, հաշվառման և վերլուծության հիմնախնդիրները: Վերլուծական հետազոտության նպատակը վարձակալության տնտեսական կառավարման բարելավմանն ուղղված նոր մոտեցումների բացահայտումն է: Նորովի են մեկնաբանվել լիզինգի կազմակերպման և կառավարման խնդիրները, դիտարկվել են ֆինանսական ռիսկերի կառավարման բարելավման ուղիները, հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների ներկայացման, ինչպես նաև վարձակալության տնտեսական վերլուծության և արդյունավետության գնահատման մոտեցումները:
Նախատեսված է տնտեսագիտական բուհերի ուսանողների, պրոֆեսորադասախոսական համակազմի, ինչպես նաև ֆինանսական կառավարիչների համար: