Ֆինանսական իրավունք
Ուսումնական ձեռնարկում համակարգված և ամբողջական տեսքով շարադրված է ՀՀ ֆինանսական իրավունքի դասընթացը:
Ֆինանսական հարաբերությունների իրավական կարգավորման հարցերը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքի առավել կարևոր և արդիական խնդիրներից են: Դա պայմանավորված է նոր տնտեսական համակարգի ձևավորմամբ, շուկայական հարաբերությունների հաստատման, սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացի խորացմամբ: Այս ամենը առաջնային է դարձրել ֆինանսական օրենսդրության կատարելագործումը, ֆինանսական հարաբերությունների նոր բովանդակության ձևավորումը: Մեր նորանկախ Հանրապետության համար առաջնակարգ նշանակություն ունի ֆինանսաիրավական նորմերի ուսումնասիրությունը, դրանց գործունեության մեխանիզմի արդյունավետության բարձրացումը: Ներկայացվող ուսումնական ձեռնարկում խնդիր չի դրված քննադատական վերլուծության ենթարկելու գործող ֆինանսաիրավական նորմերը: Մեր խնդիրն է ցույց տալ ֆինանսական իրավունքի բովանդակությունը նոր ֆինանսական օրենսդրության հենքի վրա: