Երուխան. Երկեր
Երկերի ժողովածուում զետեղված են հեղինակի «Ամիրային աղջիկը» վեպը և ընտիր նովելներ:
Վեպում հեղինակը ոչ թե պատկերում է ամիրայի վերելքը խաբեության, կողոպուտի, շահագործման միջոցով, այլ նրա ընտանիքի անկումը նրա անսպասելի բանտարկությունից, կալվածների ու հարստության մեծագույն մասից զրկվելուց և մահվանից հետո:
Երուխանի երկերում գործող գլխավոր ուժը` սոցիալական ահռելի չարիքը` աղքատությունը իր մգլահոտով, մինչև ոսկորները թափանցող ցուրտ խոնավությամբ, խավար ու անշուք, անպաշտպան ու անհաստատ ճակատագրով, բարձրացնում է այն հարցը, թե մահը չէ՞ միակ մխիթարությունն ու ելքը, փրկությունն անիծյալ աշխարհից: