ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ > Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները գլոբալ զարգացման հարացույցի փոխակերպման համատեքստում

Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները գլոբալ զարգացման հարացույցի փոխակերպման համատեքստում

Աշոտ Ենգոյան, Առնակ Սարգսյան, Խոսրովադուխտ Ազատյան, Փայլակ Ենգոյան
«ՀՀ առջև ծառացած մարտահրավերները գլոբալ զարգացման հարացույցի փոխակերպման համատեքստում» աշխատությունն անդրադարձ է կատարում համաշխարհային զարգացման հարացույցի վերափոխման նախադրյալներին: Միաբևեռ աշխարհի ձևավորմամբ, ինչպես նաև երկրների ու ժողովուրդների վրա ազդեցության համապատասխան լծակներով ֆինանսատնտեսական նոր աշխարհակարգի հաստատմամբ ժամանակակից աշխարհը բախվում է լիբերալ ժողովրդավարության անգլո-սաքսոնական ինդիվիդուալիստական մեկնաբանությանը, որը նախադրյալներ ունի դառնալու համաշխարհային զարգացման ժամանակակից հարացույցի գաղափարական հիմքը: Այս առումով ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել ինչպես տեսական հետազոտության դիտանկյունից, այնպես էլ գործնականում: Աշխատությունը նախատեսված է բուհերի ուսանողների և նշված հիմնահարցով զբաղվող մասնագետների լայն շրջանակի համար: