Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները գլոբալ զարգացման հարացույցի փոխակերպման համատեքստում
«ՀՀ առջև ծառացած մարտահրավերները գլոբալ զարգացման հարացույցի փոխակերպման համատեքստում» աշխատությունն անդրադարձ է կատարում համաշխարհային զարգացման հարացույցի վերափոխման նախադրյալներին: Միաբևեռ աշխարհի ձևավորմամբ, ինչպես նաև երկրների ու ժողովուրդների վրա ազդեցության համապատասխան լծակներով ֆինանսատնտեսական նոր աշխարհակարգի հաստատմամբ ժամանակակից աշխարհը բախվում է լիբերալ ժողովրդավարության անգլո-սաքսոնական ինդիվիդուալիստական մեկնաբանությանը, որը նախադրյալներ ունի դառնալու համաշխարհային զարգացման ժամանակակից հարացույցի գաղափարական հիմքը:
Այս առումով ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել ինչպես տեսական հետազոտության դիտանկյունից, այնպես էլ գործնականում: Աշխատությունը նախատեսված է բուհերի ուսանողների և նշված հիմնահարցով զբաղվող մասնագետների լայն շրջանակի համար: