Ձեռնարկատիրությունը սերվիսում
Հրատարակության է երաշխավորել ԵՊՀ
աշխարհագրության և երկրաբանության
ֆակուլտետի գիտական խորհուրդը
Ուսումնամեթոդական ուղեցույցում ներկայացված են «Ձեռնարկատիրությունը սերվիսում» դասընթացի բովանդակությունն ու կառուցվածքը, դասընթացի շրջանակներում կիրառվող մեթոդաբանությունն ու
գործնական պարապմունքների կազմակերպման մոտեցումները՝ առաջադրանքների համապատասխան օրինակներով:
Ուսումնամեթոդական ուղեցույցը կարող է օգտակար լինել «Ձեռնարկատիրությունը սերվիսում» դասընթացի դասավանդմամբ զբաղվող
դասախոսների համար՝ դասընթացի ծրագրի կազմման և գործնական
պարապմունքների կազմակերպման նպատակով, ինչպես նաև՝ դասընթացն ուսումնասիրող ուսանողների համար: