Ծրագրավորման խնդիրների ժողովածու

Լուսիկ Խաչոյան, Արմեն Անդրեասյան, Արա Առաքելյան, Վ. Զաքարյան, Անյա Մանուկյան, Զավեն Նազարյան
Հրատարակության է երաշխավորել ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի գիտական խորհրդը: Խնդիրների ժողովածուն, որը կազմվել է Երևանի պետական համալսարանի «Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների» ամբիոնի աշխատակիցների ջանքերով, ներառում է երկար տարիների ընթացքում Ինֆորմատիկայի և կիրառա- կան մաթեմատիկայի ֆակուլտետի «ԷՀՄ և ծրագրավորում» առարկայի դասախո- սությունների և գործնական պարապմունքների դասավանդման ժամանակ օգտա- գործված բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներ, վարժություններ, թեստեր: Դրանք բաշխված են ըստ թեմաների, որոնցից յուրաքանչյուրը սկսվում է թեմայի համառոտ տեսական նկարագրությամբ և որոշ առաջադրանքների լուծումներով ու դրանց վե- րաբերյալ մեթոդական ցուցումներով: Խնդիրների ժողովածուն նախատեսված է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառա- կան մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար: Այն կարող է օգտակար լինել նաև համալսարանի բնագիտական ֆակուլտետների, ինչպես նաև այլ բուհերի այն ֆակուլտետների ուսանողների համար, ովքեր ուսումնասիրում են C++ ծրագ- րավորման լեզուն (ինչպես նաև այլ ծրագրավորման լեզուներ): Հեղինակները երախտագիտություն են հայտնում «Ծրագրավորման և ինֆոր- մացիոն տեխնոլոգիաների» ամբիոնի աշխատակիցներին, ովքեր իրենց տրամադ- րած խնդիրներով և արժեքավոր դիտողութուններով նպաստել են ժողովածուի հրատարակմանը: