Ծրագրավորման խնդիրների ժողովածու
Հրատարակության է երաշխավորել
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի
ֆակուլտետի գիտական խորհրդը:
Խնդիրների ժողովածուն, որը կազմվել է Երևանի պետական համալսարանի
«Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների» ամբիոնի աշխատակիցների
ջանքերով, ներառում է երկար տարիների ընթացքում Ինֆորմատիկայի և կիրառա-
կան մաթեմատիկայի ֆակուլտետի «ԷՀՄ և ծրագրավորում» առարկայի դասախո-
սությունների և գործնական պարապմունքների դասավանդման ժամանակ օգտա-
գործված բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներ, վարժություններ, թեստեր: Դրանք
բաշխված են ըստ թեմաների, որոնցից յուրաքանչյուրը սկսվում է թեմայի համառոտ
տեսական նկարագրությամբ և որոշ առաջադրանքների լուծումներով ու դրանց վե-
րաբերյալ մեթոդական ցուցումներով:
Խնդիրների ժողովածուն նախատեսված է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառա-
կան մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար: Այն կարող է օգտակար
լինել նաև համալսարանի բնագիտական ֆակուլտետների, ինչպես նաև այլ բուհերի
այն ֆակուլտետների ուսանողների համար, ովքեր ուսումնասիրում են C++ ծրագ-
րավորման լեզուն (ինչպես նաև այլ ծրագրավորման լեզուներ):
Հեղինակները երախտագիտություն են հայտնում «Ծրագրավորման և ինֆոր-
մացիոն տեխնոլոգիաների» ամբիոնի աշխատակիցներին, ովքեր իրենց տրամադ-
րած խնդիրներով և արժեքավոր դիտողութուններով նպաստել են ժողովածուի
հրատարակմանը: