Ցանցային տնտեսությունը Հայաստանի Հանրապետությունում

Վ. Սարգսյան, Գ. Արքելաթյան, Ռ. Սեդրակյան, Լ. Սարգսյան, Է. Աղաբաբյան
Տարեգիրքը ներառում է ՀՊՏՀ ”Ցանցային տնտեսություն” գիտաուսումնական խմբի 2014-2015 թթ. ընթացքում կատարված ուսումնասիրությունները ՀՀ-ում զարգացող ցանցային տնտեսության վերաբերյալ: Փորձ է կատարվել ներկայացնել համալիր ուսումնասիրություն քիչ ուսումնասիրված նյութի վերաբերյալ, որը հետագայում զարգանալու ակնկալիք ունի: Ուսումնասիրությունը բաղկացած է 5 խորագրերից, որոնք են՝ մակրոմակարդակ, միկրոմակարդակ, տեղեկատվական անվտանգություն, հեռահար աշխատաշուկա և կրթություն: Առկա սուղ տեղեկատվության հիման վրա փորձ է կատարվել տնտեսաչափական և տնտեսամաթեմատիկական ժամանակակից գործիքների միջոցով կատարել գնահատումներ և վերլուծություններ: Տարեգիրքը համապատասխան խորագրերի տակ պարունակում է ինչպես տեսական վերլուծություններ, այնպես էլ մեթոդաբանական բնույթի առաջարկություններ, մոդելներ և հաշվարկներ: Մոդելների լուծման արդյունքների հիման վրա ներկայացված են գործնական առաջարկությունների փաթեթ: Տարեգիրքը նախատեսված է ոլորտի ուսումնասիրությամբ զբաղվող և քաղաքականություն մշակող գիտնականների և մասնագետների, ինչպես նաև ուսանողների համար: