Բռնության և զոհի հոգեբանություն

Մ.Ա. Միքայելյան
Ձեռնարկը նպատակաուղղված է սոցիալ-հոգեբանական նոր բնագավառի՝ զոհաբանության ուսումնասիրությանը: Ներկայացվում են զոհաբանության առարկան, խնդիրները, զարգացման միտումները, բռնության և զոհի հոգեբանության մեթոդները, զոհերի տարաբնույթ դասակարգումները, անձի զոհային հատկանիշները: Քննարկվում են բռնության տեսակները և հիմնական ձևերը, ընտանեկան բռնության զոհերի հոգեբանական առանձնահատկությունները, դպրոցական բռնության պատճառները և հետևանքները, աշխատավայրում կիրառվող բռնության՝ մոբբինգի դրսևորումները: Դիտարկվում են զոհայցելուի հետ իրականացվող խորհրդատվական աշխատանքի յուրահատկությունները, հոգեթերապիայի հիմնական փուլերը, այցելուի դիմադրությունը փոփոխությունների հանդեպ և հոգեթերապևտի քայլերն՝ ուղղված այցելուի դիմադրության հաղթահարմանը: Ձեռնարկը նախատեսված է բուհերի հոգեբանության ֆակուլտետների դասախոսների, ասպիրանտների, ուսանողների, անձի զոհայնության ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների լայն շրջանակի համար: