Բռնության և զոհի հոգեբանություն
Ձեռնարկը նպատակաուղղված է սոցիալ-հոգեբանական նոր բնագավառի՝ զոհաբանության ուսումնասիրությանը: Ներկայացվում են զոհաբանության առարկան, խնդիրները, զարգացման միտումները, բռնության և զոհի հոգեբանության մեթոդները, զոհերի
տարաբնույթ դասակարգումները, անձի զոհային հատկանիշները: Քննարկվում են բռնության տեսակները և հիմնական ձևերը, ընտանեկան բռնության զոհերի հոգեբանական
առանձնահատկությունները, դպրոցական բռնության պատճառները և հետևանքները,
աշխատավայրում կիրառվող բռնության՝ մոբբինգի դրսևորումները: Դիտարկվում են զոհայցելուի հետ իրականացվող խորհրդատվական աշխատանքի յուրահատկությունները,
հոգեթերապիայի հիմնական փուլերը, այցելուի դիմադրությունը փոփոխությունների հանդեպ և հոգեթերապևտի քայլերն՝ ուղղված այցելուի դիմադրության հաղթահարմանը:
Ձեռնարկը նախատեսված է բուհերի հոգեբանության ֆակուլտետների դասախոսների, ասպիրանտների, ուսանողների, անձի զոհայնության ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների լայն շրջանակի համար: