Հայկական լեռնաշխարհը Հին Արևելքի Ք.Ա. III հազարամյակի և II հազարամյակի առաջին կեսի գրավոր աղբյուրներում. Գիրք I
Աշխատությունը ներկայացնում է Հայկական լեռնաշխարհի երկրների և բնակավայրերի հնագույն պատմության կարևորագույն սկզբնաղբյուրներից Ք.ա. III հազարամյակի միջագետքյան սեպագիր տեքստերի գիտական հրատարակությունը՝ կից պատմագիտական հետազոտությամբ։
Աշխատությունը «Հայկական լեռնաշխարհը Հին Արևելքի Ք.ա. III հազարամյակի և II հազարամյակի I կեսի գրավոր աղբյուրներում» շարքի առաջին հատորն է և կարող է օգտակար լինել հայագետներին ու արևելագետներին, ինչպես նաև Հին Արևելքի պատմությամբ հետաքրքրվող ընթերցողներին:
Սույն ուսումնասիրությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրի շրջանակում (20TTSH-047, 2020-2023 թթ.)։