ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ > Ցեղասպանության քաղաքականության շարունակությունը Զմյուռնիայում (1922)

Ցեղասպանության քաղաքականության շարունակությունը Զմյուռնիայում (1922)

Թեհմինե Մարտոյան
Գրքում ներկայացված են Զմյուռնիայի հայերի և հույների բնաջնջման, նրանց թաղամասերի հրկիզման պատմական իրողությունները: Քեմալական վարչակարգը, հայերի դեմ գործադրված ցեղասպան քաղաքականության շարունակման ծրագիրը որդեգրելով, քաղաքական ու կրոնական անհանդուրժողականության ծայրահեղ միջոցներ է կիրառել Զմյուռնիայում 1922 թ. սեպտեմբերին: Զմյուռնիայի հայերի ու հույների բնաջնջումը ցեղասպանության քաղաքականության շարունակության համատեքստում ներկայացնելը կարևորվում է Հայոց և Հունաց ցեղասպանությունների պատմության ուսումնասիրության տեսանկյունից. մենագրությունը շարադրվել է միջազգային կոնվենցիաների, մարդու իրավունքների վերաբերյալ հռչակագրերի, հանցավոր պետության ընդունած հրամանների, այդ ժամանակահատվածում Զմյուռնիայում հավատարմագրված դիվանագետների հավաստի և արժեքավոր վկայությունների, ականատեսների օրագրային գրառումների վերլուծության հիման վրա: Նախատեսված է ցեղասպանագետների, արևելագետների, պատմաբանների և ընթերցող լայն հանրության համար: