Բժշկական հոգեբանություն

Ազատյան Ն.Գ., Ավետիսյան Ք.Ս., Առաքելյան Տ.Ա., Գրիգորյան Ն.Ն., Հարությունյան Ս.Հ., Ղազարյան Գ.Հ., Մնացականյան Լ.Ռ., Վարդանյան Ն.Տ., Տեր-Ստեփանյան Ա.Հ.
Բժշկական հոգեբանության այս գիրքը բժշկական հոգեբանության ամբիոնի կողմից ԵՊԲՀ ծրագրին համապատասխանող ուսումնական ձեռնարկ է: Հիմնվելով տարբեր հոգեբանական տեսությունների վրա՝ հեղինակները ներկայացնում են բժշկական/կլինիկական հոգեբանության ընդհանուր և որոշ մասնավոր բաժիններ: Ձեռնարկը նախատեսված է բժշկական համալսարանի և հոգեբանություն ուսումնասիրող այլ բուհերի ուսանողների, հոգեկան առողջության ոլորտի մասնագետների, բժիշկների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հոգեբանական գիտելիքներով: