Բիզնես (գործարարության) պլան

Աշոտ Հակոբի Բայադյան, Աննա Աշոտի Բայադյան
Ուսումնա-մեթոդական ձեռնարկում ամբողջական տեսքով ներկայացված է ոչ միայն բիզնես (գործարարության) պլանի կառուցվածքում ներառված առանձին բաժինների տեսական բացատրումը, այլ նաև անասնաբուծության ճյուղի առանձնահատկություններից ելնելով, պայմանական տնտեսության ելակետային տվյալներով, այդ պլանի կազմումը: Ուսումնա-մեթոդական ձեռնարկն ունի ուսուցողական և կիրառական ուղղվածություն: Այն իր էությամբ և կարևորությամբ ուղեցույց է նման գործընթացներով զբաղվողների, տնտեսագիտական թեքումով բոլոր ուսումնական հաստատությունների դասախոսների, ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների, ինչպես նաև դրանով հետաքրքրվող համապատասխան մասնագետների համար: