Օսմանյան կայսրության պատմություն

Վահան Բայբուրդյան
Գրքում լուսաբանվում է Օսմանյան կայսրության պատմությունը՝ սկսած Փոքր Ասիայում թուրքերի հայտնվելու ժամանակներից մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը, երբ այդ հսկայածավալ կայսրությունը կործանվեց, և նրա փլատակների վրա ծնունդ առավ թուրքական հանրապետությունը։ Աշխատության մեջ ցույց է տրվում, որ կայսրությունն իր բնույթով եղել է ռազմամոլ ու անզուսպ նվաճողական հակումներ ունեցող, ինչպես նաև կրոնաաստվածապետական հիմքերի վրա կառուցված պետություն, որն իր վեցհարյուրամյա գոյության ընթացքում մշտապես արգելակել ու խոչընդոտել է այնտեղ ապրող բազմաթիվ ժողովուրդների բնականոն զարգացումը և կասեցրել նրանց տնտեսական, քաղաքական ու հոգևոր-մշակութային առաջընթացը։ Աշխատությունը հասցեագրված է պատմաբաններին, միջազգայնագետներին, քաղաքագետներին, բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներին ու ուսանողներին, ինչպես նաև ընթերցող լայն հանրությանը: