Բարոյագիտություն. ﬔթոդներ, տեսություններ և խնդիրներ
Ուսումնական ձեռնարկը բաղկացած է երեք հիմնական մասից: Առաջին մասում ներկայացվում են բարոյագիտության մեթոդաբանական մի շարք հարցեր, երկրորդ մասում՝ բարոյագիտական կարևորագույն տեսություններից մի քանիսը։ Երրորդ մասում անդրադարձ է կատարվում մի շարք հիմնական հասկացությունների՝ բարեկեցություն, ազատություն, հավասարություն, արդարություն, քաղաքական իշխանության լեգիտիմություն և այլն։
Գիրքը հասցեագրված է ոչ միայն փիլիսոփաներին, այլև նրանց, ովքեր չունեն փիլիսոփայական հարուստ գիտելիքներ, բայց պատրաստ են ինքնուրույն մտածել ու սեփական համոզմունքներին հակադրվող կարծիքներ ընկալելու համար ջանքեր գործադրել։