Բարձրամոլեկուլային միացությունների ֆիզիկա
«Բարձրամոլեկուլային միացությունների ֆիզիկա» դասընթացը ուղղորդված է
պոլիմերների բնագավառում որակավորված մասնագետներ պատրաստելուն: Դասա-
գրքում ներկայացված են պոլիմերների կառուցվածքի, հատկությունների, ստացման,
քիմիական ձևափոխությունների և հետազոտման վերաբերյալ ժամանակակից պատկե-
րացումները, ինչպես նաև տեղեկություններ են բերված կարևորագույն բնական և սին-
թետիկ պոլիմերների վերաբերյալ: Ներկայացված նյութի հիմնարարության և մատչե-
լիության շնորհիվ ընթերցողը հնարավորություն կունենա պատկերացում ձևավորելու
բարձրամոլեկուլային միացությունների ֆիզիկական բնույթի և յուրահատկությունների
վերաբերյալ: Գրքում ներկայացված են նաև նյութեր, որոնք արտացոլում են պոլի-
մերային նյութերի վերաբերյալ ժամանակակից նվաճումները: