ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՄԱԹԵՄԱՏԻԿԱ > Բարձրագույն հանրահաշիվ և թվերի տեսություն

Բարձրագույն հանրահաշիվ և թվերի տեսություն

Յուրի Մովսիսյան
«Բարձրագույն հանրահաշիվ և թվերի տեսություն» դասագիրքը հեղինակի «Բարձրագույն հանրահաշիվ», 1983 թ. ուսումնական ձեռնարկի վերամշակված և ընդլայնված տարբերակն է: Այն կազմված է երեք մասից, որոնք համապատասխանաբար կոչվում են՝ Մաս Ա. «Թվերի տեսություն», Մաս Բ. «Դասական և գծային հանրահաշիվ», Մաս Գ. «Հանրահաշվական կառուցվածքներ»: Դասագիրքը սկսվում է «Նախնական (ընդհանուր) հասկացություններ և արդյունքներ» բաժնից: Դասագրքում բացի թվերի տեսության դասական գաղափարներից, հարցերից և արդյունքներից դիտարկվում են նաև թվերի աքսիոմային տեսության, ինչպես նաև կիրառություններին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվում թվերի տեսության հանրահաշվական բնույթի արդյունքներին և ընդհանրացումներին, որոնք բնական հենք են հանդիսանում նաև հանրահաշվի և թվերի տեսության դասընթացի հետագա զարգացումների համար և վերաբերում են խմբերին, օղակներին, դաշտերին, կավարներին, բուլյան հանրահաշիվներին: Նախատեսվում է համալսարանների մաթեմատիկայի և մեխանիկայի, կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, տնտեսագիտության, ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետների, ինչպես նաև հարակից մասնագիտությունների ուսանողների, ասպիրանտների, դասախոսների, ՈԲՖ-ի ունկնդիրների և գիտաշխատողների համար: