Բառգրքույկ. նոր և նորակազմ բառեր հայերենում
Ներկայացվող բառգրքույկը ընդգրկում է նորահայտ և քիչ հայտնի բառեր հայերենում, որոնք ստեղծվել են վերջին շրջանում օտար բառերի փոխարեն. դրանք հնարավորություն են տալիս ամբողջական պատկերացում կազմել հայերենի բառապաշարային տեղաշարժերի մասին և միաժամանակ շրջանառության մեջ դնել մի շարք նորակազմ հայերեն բառեր:
Բառգրքույկը օգտակար կարող է լինել ուսուցիչների, լրագրողների, ուսանողների և առհասարակ հայերենի հարցերով հետաքրքրվողների համար: