ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ > Բանավեճի տեսություն և արվեստ. փիլիսոփայական քննախոսություն

Բանավեճի տեսություն և արվեստ. փիլիսոփայական քննախոսություն

Հովհաննես Հովհաննիսյան
Հրատարակության են երաշխավորել ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնը, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի գիտական խորհուրդը: Աշխատանքում վերլուծվում, մեկնաբանվում են բանավեճի էությունը, դրա տեսա- կան հիմնահարցերը և գործնական տեսանկյունները: Հետազոտվում են այդ հարցերի վե- րաբերյալ փիլիսոփայական ժառանգության առանցքային դրվագները, բանավեճի տրա- մաբանական և արտատրամաբանական՝ էթիկական, լեզվախոսքային, պերճախոսական, արարողակարգային, իմացաբանական, մեթոդաբանական առանձնահատկությունները: Վերհանվում և վերլուծվում են մտավոր պայքարի կառուցողականությունը երաշխավորող պայմաններն ու գործիքակազմը, կիրառվող մարտավարական միջոցներն ու ապակառու- ցողական հնարքները, վերջիններիս դիմագրավման սկզբունքները: Նախատեսված է մտավոր հաղորդակցման, բանավեճի, փաստարկման, ճարտա- սանության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների, բուհական և հետբուհական կրթական հաստատությունների սովորողների համար։