ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԲԱՑ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐ

ԲԱՑ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐ

Ի գիտություն․ ստորև նշված շտեմարաններից հնարավորություն ունեք օգտվելու ԵՊՀ (ԵՊՀ ԻՄ) տարածքում: (Աղբյուրը՝ https://www.ysu.am/library/8318)

 

Հարգելի՛ համալսարանականներ, մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը մեզ ընձեռված է փորձնական անվճար մուտքի հնարավորություն JSTOR թվային գրադարան։ JSTOR-ն ապահովում է ավելի քան 75 բնագավառների շուրջ 2000 անուն լավագույն գիտական ամսագրեր (12 միլիոն թվային հոդվածներ), մոտ 120.000 էլեկտրոնային գրքեր (300 հայտնի գիտական հրատարակչություններից) և այլ նյութեր:  Ավելին

Հարգելի համալսարանականներ հիշեցնենք, որ մեր կազմակերպության համար հասանելի են EBSCO-ի Academic Search Complete  և eBook Academic Collection շտեմարանները, որոնք հասանելի են https://search.ebscohost.com հղմամբ։

 

Հարգելի՛ համալսարանականներ, 1 ամսով՝ մինչև նոյեմբերի 23-ը, մեզ տրամադրված է  BRILL շտեմարանի անվճար մուտքի հասանելիություն։

 

Հարգելի՛ գործընկերներ, ներկայացնում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի թվային գրադարանը՝ UNESDOC։ Թվային գրադարանի հանրահասանելի մասը պարունակում է 2000-ից ավելի գրքեր, 6000-ից ավելի հոդվածներ և գրքերի գլուխներ, 302 պարբերական հրատարակություն անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և այլ լեզուներով։

UNESDOC-ում կգտնեք նյութեր բնապահպանության, կրթության, կլիմայի փոփոխությունների, պատմության, միջազգային հարաբերությունների և բազմաթիվ այլ թեմաների շուրջ։

Թվային գրադարանից օգտվելը դյուրացնում են տարատեսակ ֆիլտրերը՝ ըստ լեզուների, թեմաների, հեղինակների, տարեթվերի, երկրների և այլ հատկանիշների։

 

            Cambridge University Press-ը հայաստանյան հետազոտողներին հիանալի հնարավորություն է ընձեռել՝ անվճար հրատարակել իրենց գիտական հոդվածները CUP մոտ 300 բարձր  հեղինակություն ունեցող ամսագրերում։

Այս հնարավորությունը բաց է հայաստանցի հետազոտողների համար հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։

Սա հիանալի հնարավորություն է համաշխարհային գիտական հանրությանը սեփական հետազոտությունների մասին տեղեկացնելու և գիտնականի հեղինակությունը բարձրացնելու համար։

 

 World Scientific-ը տրամադրում է MA Group AG-ի էլեկտրոնային պաշարների փորձնական հասանելիություն։

Հարգելի՛ համալսարանականներ, Ձեզ ենք ներկայացնում Palace Bookshelf ամերիկյան թվային հանրային գրադարանը, որտեղ կարող եք գտնել ավելի քան 11.000 էլեկտրոնային գրքեր (գեղարվեստական գրքեր, դասագրքեր, մանկական գրքեր և այլն)։ Բոլոր գրքերը անվճար հասանելի են epub և mobi ձևաչափերով։

Գրադարանում կգտնեք  Ջ. Օսթինի, Ա. Կ. Դոյլի, Լ. Ֆ. Բաումի, Է. Հեմինգուեյի, Ջ. Ջոյսի և այլ հեղինակների գրքեր։

Palace Bookshelf թվային գրադարանը հիանալի հնարավորություն է Ձեր և Ձեր երեխաների ամառային ընթերցանությունը կազմակերպելու և անգլերենը զարգացնելու համար։

Հարգելի՛ համալսարանականներ, Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը հասանելի է դարձրել թանգարանի արվեստի պատմության մասին հինգ տասնամյակների հրապարակումները, որոնք հնարավոր է անվճար կարդալ, ներբեռնել և որոնել այստեղ։

 

Միավորված ազգերի կազմակերպության թվային գրադարանը ՄԱԿ-ի հիմնական մատենագիտական տվյալների բազան է, որը հիմնադրվել է 1979 թվականին: Այն բաղկացած է ՄԱԿ-ի և ոչ ՄԱԿ-ի փաստաթղթերից և հրապարակումներից վեց լեզուներով՝ արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն։ Փաստաթղթերի լեզուն անգլերենն է։

Թվային գրադարանում կգտնեք գրքեր և պարբերականներ տնտեսագիտության, միջազգային առևտրի և ֆինանսների, իրավունքի և արդարատության, շրջակա միջավայրի և հանրային առողջության և շատ այլ թեմաների շուրջ։ Գրադարանը պարբերաբար համալրվում է, ծավալն արդեն հատել է 1 միլիոն անունի սահմանը։ Ողջ շտեմարանը բաց է բոլորի համար։ Ավելին

ACM-ը (Association of Computing Machinery) աշխարհի գիտական ցանցային առաջատար հարթակներից է: Այն ներառում է ACM-ի բոլոր հրապարակումների տեքստային ամբողջական հավաքածուն՝ տեխնիկական ամսագրեր, կոնֆերանսների նյութեր, տեղեկագրերի և գրքերի համապարփակ մատենագիտական տվյալներ:

ACM-ն օժանդակում է տեխնիկական տեղեկատվությամբ և կազմակերպում կոնֆերանսներ: Այն կենտրոնացված է բացառապես հաշվողական ոլորտի վրա:  Ավելին

Research4Life հարթակն ապահովում է ակադեմիական և գրախոսվող գիտական հարուստ բովանդակության հասանելիություն աշխարհի զարգացող երկրներին։ Այն նպատակ ունի աջակցելու զարգացող երկրներում գիտության և հետազոտական աշխատանքների զարգացմանը։ Համագործակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Մտավոր սեփականության միջազգային կազմակերպության և հեղինակավոր այլ գործընկերների հետ։

Հարթակի ամբողջ բովանդակությունը (գրքեր, ամսագրեր, հետազոտական նյութեր) ամփոփված են հետևյալ հավաքածուներում

  • Hinari (կենսաբժշկականառողջապահական գրականության ամենամեծ հավաքածուներից է),
  • AGORA (սննդի և գյուղատնտեսության ոլորտներին վերաբերող թվային գրադարանային հավաքածու է),
  • OARE (հավաքում է շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվական ռեսուրսներ՝ ներառյալ էկոլոգիանաշխարհագրությունըէներգիան և այլն),
  • ARDI (տրամադրում է գիտական և տեխնիկական տեղեկատվության հասանելիություն),
  • GOALI (կենտրոնանում է իրավունքի և հասարակական գիտությունների վրա՝ ներառյալ քաղաքականությունը, տնտեսագիտությունը, փիլիսոփայությունը, պատմությունը և այլն):

Նյութերը տարբեր լեզուներով են՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և այլն։ Ավելին

Duke University Press–ը շահույթ չհետապնդող ակադեմիական հրատարակիչ է: Այն ԵՊՀ հանրությանը տրամադրում է e-Duke Journals Scholarly Collection-ը՝ հասանելիություն հումանիտար և հասարակական գիտությունների 50-ից ավելի ամսագրերի: Ավելին

European Respiratory Society հրատարակչությունը հասանելիություն է տրամադրում է ERJ (Edward Elgar Publishing Journals) ամսագրերին։ Այստեղ հիմնականում կլինիկական և փորձարարական աշխատանքների նյութեր են, որոնք վերաբերում են մեծահասակների և երեխաների շնչառական բժշկության բոլոր գիտակարգերին` ներառյալ բջջային կենսաբանությունը, համաճարակաբանությունը, իմունոլոգիան, ուռուցքաբանությունը, պաթոֆիզիոլոգիան, պատկերագրությունը, մասնագիտական բժշկությունը, ինտենսիվ թերապիան, քնի բժշկությունը և կրծքային վիրաբուժությունը:

Բացի բնօրինակ հետազոտական նյութերից՝ ERJ-ը հրապարակում է նաև խմբագրական մեկնաբանություններ, ակնարկներ, հետազոտական կարճ նամակներ: Ավելին

SAGE Publications Ltd աշխարհի առաջատար անկախ ակադեմիական հրատարակչություններից է, ապահովում է անվճար հասանելիություն IMechE Journals-ին, որի աշխատություններից յուրաքանչյուրը կենտրոնացած է ճարտարագիտության որոշակի բնագավառի վրա: Յուրաքանչյուր ամսագիր ունի իր ոլորտի առաջատար ինժեներներից կազմված միջազգային խմբագրական խորհուրդ:

SAGE Premier շտեմարանն ընդգրկում է գրախոսվող, միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրեր՝ գիտության տարբեր բնագավառներից՝ հումանիտար, հասարակական գիտություններ, բժշկություն, բիզնես և այլն:  Ավելին

IWA Publishing-ը տեղեկություններ է տարածում մեր հանրապետության ամենաարժեքավոր ռեսուրսի՝ ջրային ոլորտի վերաբերյալ, որն օգնում է բարելավել համաշխարհային առողջությունն ու բարեկեցությունը: IWA Publishing Journals շտեմարանը հրատարակիչ է 17 առաջատար ամսագրերի, գրքերի և տեղեկատվական այլ ռեսուրսների։ Ավելին

 

MSP (Mathematical Sciences Publishers)-ը միտված է հրատարակչական ծրագրերի մշակմանը, ինչպես նաև ամենաբարձր որակի ու ազդեցության գործակցով գիտահետազոտական հրապարակումների օժանդակմանն ու ստեղծմանը, ընդգրկում է հիմնականում մաթեմատիկայի բնագավառը: Ավելին

OpenEdition-ը հումանիտար և սոցիալական գիտությունների թվային ռեսուրսների պորտալ է: ԵՊՀ հանրությանը հասանելի է OpenEdition Journals շտեմարանը։ Ավելին

 

Royal Society Publishing-ը անկախ գիտական ակադեմիա է Միացյալ Թագավորությունում։ Միտված է գիտության գերազանցությունը խթանելուն` ի շահ մարդկության: Royal Society Journals Collection ամսագրերը համախմբում են հոդվածների հավաքածուներ գիտության բոլոր բնագավառների վերաբերյալ, որոնք շոշափում են շատ կարևոր ու արդիական թեմաներ՝ ներառյալ կենսաբազմազանությունը, «COVID-19»-ը և գիտության պատմությունը: Ավելին

Հարգելի՛ համալսարանականներ,

EIFL-ը թարմացրել է  Royal Society հրատարակչության հետ իր պայմանագիրը մինչև 2026 թ. դեկտեմբեր։ Նոր պայմանագրով հայաստանյան կազմակերպությունները կարող են շարունակել անվճար օգտվել հրատարակչության՝ բարձր հեղինակություն ունեցող 8 ամսագրերից ֆիզիկական և կենսաբանական գիտությունների վերաբերյալ։
Բացի այդ, նոր պայմանագրով հայաստանցի հեղինակները նախկին 2 հանրահասանելի ամսագրի փոխարեն կարող են անվճար իրենց գիտական հոդվածները հրատարակել այժմ արդեն նշված բոլոր 8 հիբրիդ ամսագրերում։
Հոդվածների ցանկին հնարավոր է ծանոթանալ այստեղ։

The Company of Biologists-ը շահույթ չհետապնդող հրատարակչական կազմակերպություն է, որը միտված է կենսաբանական համայնքին աջակցելուն և ոգեշնչելուն: ԵՊՀ հանրության համար անվճար հասանելիություն է ապահովում հետևյալ ամսագրերին`Development,Journal of Cell ScienceJournal of Experimental Biology:

Development-ը հրատարակում է կենդանիների և բույսերի վերաբերյալ գիտահետազոտական աշխատանքներ: Վերջին տարիների ընթացքում ոլորտն ընդլայնվել է` ներառելով ցողունային բջիջների և վերականգնողական ոլորտները:  Ավելին

Journal of Cell Science-ի հետազոտական նյութերը ներառում են բջջային կենսաբանության բոլոր բնագավառները: Սկսած 1853 թվականից՝ հրատարակված գիտահետազոտական աշխատանքները նպատակ ունեն բացահայտելու բջիջների ներքին աշխատանքը, նրանց փոխազդեցությունը միմյանց և միջավայրի նկատմամբ:  Ավելին

Journal of Experimental Biology-ն համեմատական ֆիզիոլոգիայի առաջատար հետազոտական հանդեսներից է: 1923 թվականից մինչ օրս JEB-ը հրապարակում է գիտահետազոտական աշխատություններ կենդանի օրգանիզմների ձևի և գործառույթների էվոլյուցիոն զարգացման բոլոր մակարդակների վերաբերյալ:  Ավելին

Բրիտանական CORE (Connecting Repositories)-ը հանրահասանելի շտեմարանների ամենամեծ հավաքածուն է աշխարհում։ Այն մեկ հարթակում է միավորել համաշխարհային տարբեր գիտական ամսագրեր, հոդվածներ, ատենախոսություններ, հետազոտություններ և այլն։ Ընդհանուր հաշվարկով այժմ հավաքածուն պարունակում է ավելի քան 243 միլիոն հետազոտություն՝ տարբեր լեզուներով, ամբողջ աշխարհի վերաբերյալ, 11.000 անհատ հեղինակներիցհրատարակիչներիցհամալսարաններից և այլ կազմակերպություններից։

«CORE»-ն ունի փնտրման ճկուն համակարգ, ինչպես նաև նյութի բովանդակությունը PDF ձևաչափով ներբեռնելու կամ տպելու հնարավորություն։  Ավելին

Edward Elgar Publishing-ը գիտատեղեկատվական առցանց հարթակ է, որը ներառում է էլեկտրոնային ամսագրեր (Edward Elgar Publishing Journals), էլեկտրոնային գրքեր (Edward Elgar Publishing Development Studies & Environment e-books), գիտահետազոտական ձեռնարկներ, մենագրություններ, ուղեցույցներ, բառարաններ, հանրագիտարաններ և այլն:

Հետևյալ հղումները կօգնեն Ձեզ օգտվել շտեմարանից․

Printing, citing and sharing content,

Searching and browsing,

Personalized features available with a personal user account,

Using book and chapter pages,

Using Research Reviews։