Ազգային էկոնոմիկայի հիմունքներ

Հ.Բ. Ղուշչյան, Ի.Տ. Տիգրանյան, Ա.Գ. Հարությունյան
Ուսումնական ձեռնարկում դիտարկվում են ազգային էկոնոմիկայի խնդիրները տարբեր տեսանկյուններից, ազգային տնտեսության կառուցվածքը, ձևավորումը, ճյուղային տարբերակումը, տնտեսական գործունեության բնույթը, տնտեսական անվտանգության և համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու ժամանակակից հարցեր: Առավել համակողմանի և ընդգրկուն ներկայացվում են ազգային էկոնոմիկայի տնտեսական գործունեության տեսակների դասակարգումը, տնտեսակարգերի տարբերակումը, շուկաների մրցակցային առավելությունները և այլն: Ձեռնարկը նախատեսված է մակրոտնտեսագիտություն և հատկապես ազգային էկոնոմիկայի հիմունքներ ուսումնասիրողների համար: