Ազգաբանական ուսումնասիրություններ – 2
Հրատարակվում է երաշխավորել ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհուրդի որոշմամբ:
Գրքում լուսաբանվում են հայ ազգագրական գիտության ձևավորման և կայացման հիմնական փուլերը: Ներկայացվում են ա) XVIII դարի երկրորդ կեսից մինչև XIX դարի 50-60-ական թթ. հայ ազգագրական գիտության ակունքներում Մ. Թաղիադյանի, Խ. Աբովյանի, Ղ. Ինճիճյանի, Մ. Բժշկյանի՝ որպես ազգագրական նյութերի բանահավաքչության նախաձեռնողների գործունեությունը, բ) ազգագրական գիտության կայացման երկրորդ փուլում՝ 1870-1880-ական թթ., մասնագիտական ծրագիր-հարցարաններ հիմնողներ Գ. Սրվանձտյանցի, Գ. Խալաթյանցի գործունեությունը, գ) հայ ազգագրական գիտության կայացման ավարտական փուլում՝ 1890-ական թթ. - XX դարասկզբին, Ե. Լալայանի, Ս. Լիսիցյանի, Խ. Սամուելյանի և այլոց գործունեությունը, «Ազգագրական հանդեսի» և «Էմինյան ազգագրական ժողովածուի» դերն ու նշանակությունը, դ) խորհրդային շրջանի (1920-1980-ական թթ.) ազգագրագետների և ազգագրական հաստատությունների ներդրումը ազգագրական գիտության կայացման և զարգացման գործում:
Սույն գիրքը կարող է օգտակար լինել բուհերի հումանիտար ֆակուլտետների ուսանողների, ազգագրագետների, հայոց պատմության ու մշակույթի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների համար: