Ազգաբանական ուսումնասիրություններ – 1

Ռաֆիկ Նահապետյան
Հրատարակության է երաշխավորել ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհուրդը: Սույն գիրքն ամփոփում է հեղինակի վերջին տարիների` հայ ազգագրության սկզբնաղբյուրների մի մասի վերաբերյալ գիտական պրպտումները, որոնք վերաբերում են դաշտային ազգագրական նյութերի գրառման մեթոդներին ու սկզբնավորման պատմությանը, հնագիտական և բանահյուսական սկզբնաղբյուրներին, պատմագիրներ Փավստոս Բուզանդի, Ագաթանգեղոսի, Առաքել Դավրիժեցու երկերի, եկեղեցական կանոնական և աշխարհիկ աղբյուրների, արաբ և եվրոպացի ճանապարհորդների ուղեգրությունների բազմահարուստ և բազմաքանակ ազգագրական երևույթների մեկնություններին: Գրքում ներառված ուսումնասիրությունները ունեն աղբյուրագիտական կարևոր արժեք և առաջին անգամ են դրվում գիտական շրջանառության մեջ: Գրքի նպատակն է հայ ազգագրության սկզբնաղբյուրների վերաբերյալ հեղինակի ուսումնասիրությունները ի մի բերել և համահավաք մատուցել հայագիտությամբ, այդ թվում ազգագրությամբ և մշակութաբանությամբ մասնագիտացող ուսանողներին, գիտական լայն հանրությանը: