Աշխարհը թվերով ու փաստերով, տեղեկատու

Մարատ Գրիգորյան, Սերոբ Սուջյան
Տեղեկատուում առաջին անգամ համակարգված ներկայացված են տվյալներ աշխարհի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆիզիկական և սոցիալտնտեսական աշխարհագրության մի քանի ցուցանիշների, աշխարհի անկախ, կախյալ պետությունների և տարածքների, չճանաչված պետությունների, վիճելի տարածքների, անջատողական շարժումների և միջազգային ու տարածաշրջանային հիմնական կազմակերպությունների մասին: Տեղեկատուն կարող է օգտակար լինել աշխարհագրության, տնտեսագիտության, սպասարկման ոլորտի, սոցիոլոգիայի, քաղաքագիտության, հասարակագիտության, ժողովրդագրության, ռազմագիտության և այլ հարակից մասնագիտությունների ուսանողների, մասնագետների, գիտնականների և ընթերցող լայն հասարակության համար: