Աշոտ Երկաթ. թագավոր Հայոց

Արման Եղիազարյան
Մենագրությունը նվիրված է Հայոց պատմության մեծագույն գործիչներից մեկի` Աշոտ Երկաթի գահակալության շրջանի իրադարձություններին, որոնք հենքային նշանակություն ունեցան Բագրատունյաց թագավորության հետագա գոյության համար: Աշոտ Երկաթը մեր պատմության ամենաեռանդուն քաջամարտիկներից է, ով իր գահակալության 15-ամյա պատմափուլում անընդհատ գտնվելով պատերազմների մեջ` երբեք չընկրկեց և մշտապես հավատարիմ մնաց իր նպատակին` Հայաստանի ազատագրությանը, որն էլ ի վերջո իրագործեց: Սույն աշխատությունը, որտեղ ամբողջական վերլուծության է ենթարկված Աշոտ Երկաթի գործունեությունը, հասցեագրված է հայագետներին ու կովկասագետներին, ինչպես նաև միջնադարով հետաքրքրվող ընթերցողներին: