Աշոտ Ա Բագրատունի. թագավոր Հայոց

Եղիազարյան Ա.
Մենագրությունը նվիրված է Հայոց պատմության այնպիսի կարևոր իրադարձությունների, ինչպիսիք են Բագրատունյաց թագավորության հիմնադրումը և Հայոց թագավոր Աշոտ Ա Բագրատունու գահակալությունը: Ի մի են բերված այդ իրադարձությունների վերաբերյալ սկզբնաղբյուրների տեղեկություններն ու հետազոտողների տեսակետները: Մանրակրկիտ քննության են առնվել Բագրատունի առաջին թագավորի գահ բարձրանալու թվականի, գահակալության տարիների քանակի և հարակից մի շարք հարցեր: Հիմնահարցերի քննությունը և վերջինիս արդյունքները կարող են օգտակար լինել հայագետներին, բյուզանդագետներին և կովկասագետներին, ինչպես նաև ընթերցող լայն հանրությանը: