Աշոտ Գ Ողորմած: Թագավոր հայոց
Մենագրության մեջ լուսաբանված է հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմած Բագ-
րատունու գահակալության շրջանի (953-978 թթ.) ամբողջական պատմությունը:
Վեր են հանված դարաշրջանի կարևորագույն հիմնահարցերը, ներկայացված են
հայոց թագավորության վերելքը 950-960-ական թթ., այնուհետև Բյուզանդիայի
ծավալապաշտական քաղաքականության ու տեղական իշխանների անջատողա-
կան ձգտումների հետևանքով սկիզբ առած անկման գործընթացը:
Հասցեագրված է հայագետներին և կովկասագետներին, ինչպես նաև միջնա-
դարով հետաքրքրվող ընթերցողներին: