ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ > Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցեր

Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցեր

Սարգիս Մանուկյան, Գագիկ Ճաղարյան
Ուսումնական ձեռնարկում ներկայացված է ԱԻ դասակարգումն ըստ ծագումնաբանության, տրված է Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) հնարավոր դրսևորվող ԱԻ-ի հակիրճ բնութագիրը, խոցող գործոնները, նրանց ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդկանց վրա, ինչպես նաև, դիմակայման ուղիները, այդ թվում վարքագծի կանոնները տարաբնույթ ԱԻ-ում: Ուսումնական ձեռնարկում դիտարկվում են նաև ԱԻ և պատերազմի ժամանակ բնակչության պաշտպանությանն ուղղված հիմնահարցեր, ինչպիսիք են՝ բնակչության ազդարարումը, տարհանումը, պատսպարումը և պաշտպանությունը անհատական պաշտպանական միջոցներով: Ձեռնարկում մասնավորապես ներկայացված է ՔՊ համակարգը, գլխավոր խնդիրները, գործունեության սկզբունքները, իրավական ապահովման հիմքերը, ղեկավար կազմը, ՔՊ միջոցառումները: Տրված է հարձակման ժամանակակից սովորական միջոցների հակիրճ բնութագիրը, զանգվածային ոչնչացման զենքերի խոցող գործոնները և դրանցից պաշտպանվելու ձևերը, ինչպես նաև ահաբեկչությունը, որպես իրական սպառնալիք ազգային անվտանգությանը: