ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ > Եվրոպական միության և Հարավային Կովկասի երկրների հարաբերությունները 1992-2020 թթ.

Եվրոպական միության և Հարավային Կովկասի երկրների հարաբերությունները 1992-2020 թթ.

Արշալույս Տետեյան
ԽՍՀՄ փլուզումից հետո հարավկովկասյան տարածաշրջանը հայտնվեց ԵՄ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերի ոլորտում: Հարավային Կովկասի նորանկախ երկրներից Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը արտաքին քաղաքականության գերակայություն հռչակեցին եվրոպական կառույցների, մասնավորապես Եվրոպական միության հետ հարաբերությունների հաստատումն ու խորացումը: 1990-ական թթ. սկզբին ձևավորված փոխգործակցությունները ունեցան մի քանի հանգրվաններ՝ ի դեմս Գործընկերության և համագործակցության համաձայնագրերի, Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերություն նախաձեռնության: Այս գործընթացների պատմությունն ու զարգացման միտումները համակողմանիորեն ներկայացված են այս մենագրությունում: Գիրքը կարող է օգտակար լինել դիվանագետներին, քաղաքագետներին, պատմաբաններին և ընդհանրապես հետխորհրդային հանրապետությունների՝ եվրոպական կառույցներին ինտեգրվելու խնդիրներով հետաքրքրվող մասնագետներին: