ARMENO – CLASSICA ԶՈՒԳԱԿՇԻՌ

Ալբերտ Ստեփանյան
Մե­նագ­րու­թյու­նը խնդիր ու­նի լու­սա­բա­նե­լու հայոց մտա­հոգևոր առնչու­թյուն­նե­րը ան­տիկ (հու­նահ­ռո­մեա­կան) մի­ջա­վայ­րի հետ։ Պարառում է պատ­մա­կան տար­բեր դարաշրջան­ներ՝ սկ­սյալ դա­սա­կան Աթեն­քից մինչև ան­կում ապ­րող Հռո­մեա­կան Հան­րա­պե­տու­թյուն և վաղ միջ­նադա­րյան Հայք։ Բո­վան­դա­կային առու­մով հա­մա­բե­րում է իմաս­տասի­րության և պատ­մու­թյան, սո­ցիա­լա­կան խա­ղի և թատ­րո­նի, պատմագ­րության և ազ­գային ինք­նու­թյան տա­րա­կերպ հա­րա­ցույց­ներ։ Այս մո­տեցում­ներն էլ պայ­մա­նա­վո­րել են մե­նագ­րու­թյան կա­ռույ­ցը՝ բաղ­կացած ե­րեք տի­պա­բա­նա­կան հան­գույ­ցից՝ «Ի­մաս­տա­սի­րու­թյուն և պատմություն», «Ըն­կե­րային խաղ, թա­տե­րայ­նու­թյուն և պատ­մու­թյուն», «Իմաս­տա­սի­րու­թյու­նը պատ­մու­թյան հա­մա­ծի­րում»։ Այս դի­տան­կյուննե­րը դի­մա­վոր­ված են ան­ցյա­լի ակա­նա­վոր դեմ­քե­րով, ո­րք ներգ­րավ­ված էին Արև­մուտ­քի ընդ­հան­րա­կան մտա­հոգևոր պլազ­մա­յում՝ Պլո­տի­նոս և Մով­սես Խո­րե­նա­ցի, Պե­րիկ­լես–­Սոկ­րա­տես և Ար­տա­վազդ Բ, Սալ­լուստի­ուս և Ե­ղի­շե։ Նրանց հան­դիպ­ման հար­թա­կը ար­դի հե­տա­զո­տո­ղի հա­կա­ռակ հե­ռան­կարն է՝ ու­նակ հաղ­թա­հա­րե­լու պատ­մա­կան ժա­մանակի և տա­րա­ծու­թյան առար­կա­յա­կան սահ­ման­նե­րը։