Արևմտահայերենի քերականության գործնական աշխատանքների ձեռնարկ
Ձեռնարկը բաղկացած է երեք բաժնից: Առաջինը ներառում է վարժություններ և գործնական առաջադրանքներ արևմտահայերենի քերականության, մասնավորապես ձևաբանության վերաբերյալ: Երկրորդում տրվում են բնագրեր արևմտահայ և սփյուռքահայ գրականությունից: Երրորդ բաժինը բառացանկն է, որում ընդգրկված բառաշարքը և համապատասխան բացատրություններն ու նշումները օգնում են առաջադրանքների լուծմանը:
Ձեռնարկը նպատակ ունի նպաստելու արևմտահայերենի գործնական յուրացմանը: Նախատեսված է բանասիրության ֆակուլտետի, սփյուռքագիտության մագիստրատուրայի ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են արևմտահայերենով: