Արևմտահայ բանաստեղծության լեզուն
Գիրքն ընդգրկում է արևմտահայ բանաստեղծության ձևավորման ու լեզվաոճական զարգացման շուրջ երեքհարյուրամյա պատմությունը` սկսած 17-րդ դարի կեսից մինչև 20-րդ դարի երկրորդ տասնամյակը, այսինքն` ձևավորման նախապատրաստական փուլից մինչև արևմտահայ չափածոյի լեզվի դասական շրջանը: Ներկայացվում են զարգացման օրինաչափություններն ու գլխավոր ուղղությունները, այս կամ այն շրջափուլի մեջ ձևավորված ոճական առավել ընդհանրական գծերը:
Նախատեսված է մասնագետների և ընթերցող լայն շրջանների համար: