Առաջադրանքներ և իրավիճակային խնդիրներ ֆիզիոլոգիայից
Ձեռնարկում հեղինակները ընդգրկել են «Մարդու ֆիզիոլոգիա» դասագրքի համապատասխան բաժիններին և գլուխներին վերաբերող շուրջ 1000 առաջադրանքներ և իրավիճակային խնդիրներ: Ձեռնարկն իր բովանդակությամբ և նպատակներով ծրագրավորված ուղեցույց է, որն ուղղված է ֆիզիոլոգիայի ամբիոնում ուսումնական գործընթացի օպտիմալացմանը: Խնդիրների և առաջադրանքների կատարումը հնարավորություն կտա ուսանողներին ընդլայնելու, խորացնելու, յուրացնելու ձեռքբերված գիտելիքները և կնպաստի նրանց ֆիզիոլոգիական և համակարգային մտածողության զարգացմանը:
Ձեռնարկը նախատեսված է կենսաբանության ֆակուլտետի, մանկավարժական և բժշկական համալսարանների ուսանողների համար: Կարող է օգտակար լինել նաև ֆիզիոլոգիա դասավանդող դասախոսներին ու մանկավարժներին: