Արաբական գրականության պատմություն (19-20-րդ դարի առաջին կես)
«Արաբական գրականության պատմություն (19-20-րդ դարի առաջին կես)» դասագիրքը բաղկացած է երեք հիմնական բաժնից, որոնցում ներկայացված են 19-20-րդ դարի առաջին կեսի արաբական գրականության ձևավորման պատմական, քաղաքական ու մշակութային նախադրյալները և զարգացման օրինաչափությունները, ինչպես նաև գրական նոր միտումներն ու ժանրերը։ Դասագիրքը նախատեսված է արևելագիտության ֆակուլտետի ուսանողների և նոր շրջանի արաբական գրականության խնդիրներով հետաքրքրվողների համար։