Համեմատական գրականագիտության հիմունքներ

Արա Առաքելյան
Գիրքը համեմատական գրականագիտության պատմության ու հիմնահարցերի համակարգված ուսումնասիրություն է: Առանձնակի ուշադրություն է հատկացվում համեմատական գրականագիտության հիմնարար հասկացությունների, գրական կապերի և առնչությունների քննությանն ու մեկնաբանությանը գրականության պատմության հենքի վրա՝ անտիկականությունից մինչև XX դար: Գիրքը հասցեագրված է գրականագետներին, գրականություն ուսումնասիրող ուսանողներին, մագիստրանտներին, ասպիրանտներին և գրականության ու մշակույթի խնդիրներով զբաղվող լայն լսարանին: