Անի

Հովհ. Շիրազ
«Անին» մեծ բանաստեղծի անտիպ պոեմն է, որը հզոր արվեստով պատկերում է 11-րդ դ. առաջին կեսի իրադարձությունները, երբ Բագրատունյաց հայոց մայրաքաղաքը հայտնվել էր թշնամական պաշարման մեջ, և գործում էին ներքին պառակտիչ ուժերը: Պոեմը հայրենասիրական լիցքերով ձոն է` նվիրված հայ ոգուն ու ճարտարվեստին, ունի արդիական հնչողություն: