Անձի զարգացման ճգնաժամային տարիքները
Մենագրությունը նվիրված է ժամանակակից տարիքային հոգեբանության առավել քիչ ուսումնասիրված ոլորտներից մեկին ճգնաժամային տարիքներին: Հեղինակն առաջարկում է ինչպես տարիքային ճգնաժամերի այնպես էլ մարդու զարգացման փուլերի միանգամայն նոր կոնցեպցիա, որը մշակվել է տարիքային-հոգեբանական հետազոտությունների, հոգեախտաբանության և մարդու պատմական զարգացման փաստերի, տարբեր ժողովուրդների տարիքային ավանդույթների վերլուծության ու համադրության հիման վրա:
Աշխատությունը նախ և առաջ ուղղված է տարիքային հոգեբանության հետ անմիջականորեն առնչվող մասնագետներին հոգեբաններին, հոգեբույժներին, մանկավարժներին, բժիշկներին: Կարծում ենք, որ այն օգտակար կլինի նաև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են մարդու կյանքի ուղու և այդ ուղու «խաչմերուկների» հարցերով: